31/05/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունը «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համատեղ մայիսի 31-ին պրոբացիայի շահառուների համար ճանաչողական էքսկուրսիա էր կազմակերպել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:
Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի շրջանակում մշակութային այս միջոցառումը կազմակերպվել էր ելնելով պրոբացիայի շահառուների հայտնած ցանկությունից և դրա անհրաժեշտությունից:
Այցելության ընթացքում պրոբացիայի շահառուները շրջել են թանգարանի ցուցասրահով, ծանոթացել են Խ. Աբովյանի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեությանը, ինչպես նաև թանգարանի ստեղծման պատմությանը: Թանգարանին կից գտնվող Խ.Աբովյանի տոհմական տանը շահառուները շրջել են չորս հարկաբաժիններով (թոնրատուն, մառան, հյուրասենյակ և պատշգամբ), որտեղ ցուցադրված էին տնային գործածության զանազան իրեր:
Նշենք, որ պրոբացիայի պետական ծառայությունում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից պարբերական հաճախականությամբ անցկացվում են թրեյնինգներ՝ ուղղված շահառուների հաղորդակցման հմտությունների ձևավորմանը, կոնֆլիկտների և հույզերի կառավարմանը, տագնապայնության և սթրեսի նվազեցմանը: