Գիրք նվիրելու տոնի շրջանակներում ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 2018 թվականի փետրվարի 20-ին, կազմակերպվել էր հանդիպում պրոբացիայի շահառուների հետ:
Պրոբացիայի շահառուներին ներկայացվել է Վլադիմիր Միքայելյանի, Սոնա Պողոսյանի և Արմինե Ադամյանի «Երեխայի հոգեբանական զարգացումը» գիրքը:
Պրոբացիայի պետական ծառայության աշխատակից և վերոնշյալ գրքի համահեղինակ Արմինե Ադամյանը շահառուների հետ քննարկել է երեխաների հոգեբանական առանձնահատկություն-ները, անդրադարձել է երեխայի կյանքում տեղի ունեցող ճգնաժամային փուլերին, պատասխանել է երեխաների դաստիարակության հետ կապված շահառուներին հուզող հարցերին: