14/04/2017
2017 թվականի ապրիլի 13-14-ը Կապանում PH internetional-ի կողմից ֆինանսավորվող <<Անչափահաս իրավախախտներին ուղղված այլընտրանքային և սոցիալական արդարադատության մոտեցումների խթանում Սյունիքի մարզում>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց, որին մասնակցում էին Սյունիքի և Վայոց ձորի պրոբացիոն ծառայողները, Կապանի և Քաջարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները, սոցիալական ծառայության դեպք վարողները, ոստիկանության Կապանի և Քաջարանի անչափահասների տեսուչները, դպրոցական տեսուչները, Սյունիքի մարզպետարանի ԸԿԵԻՊ բաժնի աշխատակիցներ, ՀԿ-ների իրավաբաններ, սոցիալական աշխատողներ: Դասընթացը վարում էր փորձագետ Արշակ Գասպարյանը: