30/10/2018
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։

Չափորոշիչներն են․
•    թեմայի կարևորություն,
•    փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
•    խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։

Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfsnnGSZ8ykEIluAqxh1URkYexAhlAj...  մինչև 2018 թ․նոյեմբերի 15-ը։

Մրցույթի պայմաններին և հայտը լրացնելու կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝   http://pjc.am/hy/node/361

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝  +37412 755898 հեռախոսահամարով կամ  info@pjc.am էլ. փոստով: