Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից 2018 թ. նոյեմբերի 29-30-ը կազմակերպվել և անցկացվել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը:
Համաժողովի նպատակն էր օրենքի հետ խնդիր ունեցած անչափահասների խնդիրներով մտահոգ շահագրգիռ կառույցների ղեկավարների, գիտնական-մասնագետների, գործնական աշխատողների և քաղաքացիական հասարակության ներկայա-ցուցիչների հետ քննարկել ՀՀ-ում անչափահասների արդարադատությանն առնչվող հիմնախնդիրները:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժ/պ Արամ Դարբինյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անչափահասների ընդհանուր քանակը, նրանց հետ տարվող վերասոցիալականաց-ման և վերաինտեգրման աշխատանքների առանձնահատկու-թյունները, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերը: