2018թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրման նպատակն է նպաստել Հայաստանում պրոբացիայի ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ անհրա ժեշտ աջակցության ցուցաբերման, հանրային վերահսկողության իրականացման, ՔՀԿ-ների ներուժի համախմբման և կարողու թյունների զարգացման միջոցով խթանել և ընդլայնել պրոբացիայի շահառուների՝ վերականգնողական ծառայություններ ստանալու և վերասոցիալականացում ապահովելու հնարավորությունները: