24/12/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժ/պ Արամ Դարբինյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-20-ը ուսումնական այցով գտնվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում:

Ուսումնական այցն իրականացվել է «Թրաք Գռուպ» ընկերության հրավերով, որի նպատակն էր ուսումնասիրել էլեկտրոնային հսկողության սարքավորումների և էլեկտրոնային մոնիթորինգի աշխատանքները:

Այցի ընթացքում բաժնի պետի ժ/պ Արամ Դարբինյանը «Թրաք Գռուպ» ընկերության գործադիր տնօրեն Դարեկ Կասսելի, ընկերության ղեկավար անձնակազմի և «Արմթաքթիքալ» ընկերության գործադիր տնօրեն Սանթուր Պոհոսյանի հետ շրջել է ընկերությունում, ծանոթացել էլեկտրոնային սարքավորումների և էլեկտրոնային մոնիթորինգի աշխատանքներին, ուսումնասիրել տեխնիկական աջակցության աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև տարբեր երկրներում կիրառվող սարքավորումների պատմությունը:

Ա. Դարբինյանը ներկայացրել է Հայաստանում պիլոտային ծրագրի շրջանակներում էլեկտրոնային հսկողության սարքավորումների փորձարկման արդյունքները, հանդիպած խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերել հետագա հնարավոր համագործակցության ուղիների վերաբերյալ: