2018 թվականի հոկտեմբերի 9-ին և 10-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի աշխատակիցների կողմից Արմավիր քաղաքի նստավայրում իրականացվել է հաշվառված շահառուների հերթական վերահսկողության և հաշվառման գործընթացը:
Շահառուների ընդունելության գործընթացին իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանը, ով հաշվի առնելով յուրաքանչյուր շահառուի կատարած հանցանքը և սոցիալ֊հոգեբանական վիճակը ուշադրության է արժանացրել յուրաքանչյուրի հոգևոր, կրոնական դաստիարակությանը, փորձելով նպաստել շահառուների օրինապահ վարքագծի դրսևորման խթանմանը: