13/02/2019
2019 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի պետ Վարդան Չոբանյանը, նույն  բաժնի գլխավոր մասնագետ Վահանուշ Ղաբուզյանը և առաջատար մասնագետ Վիլիամ Մինասյանն այցելություն են կատարել Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին, որտեղ հանդիպել են բաժնի պետ Արմեն Ավետյանի և նույն բաժնի աշխատակից Տաթև Քեշիշյանի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի շահառուների կարիքների գնահատման, սոցիալական աջակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք է բերվել երկու կառույցների հետագա համագործակցության և փորձի փոխանակման համար: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում վերահսկողությամբ հաշվառված անչափահաս մեկ շահառուի դեպքին, որի ուսումնասիրության և քննարկման արդյունքում որոշվել է համատեղ լուծումներ գտնել և  պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելիս կատարել ընտանիքի կարիքի գհահատում և համատեղ դեպքի վարում: