Լոռու մարզային բաժնում հաշվառված շահառուները 2019 թ. փետրվարի 20-ին հնարավորություն կունենան դիտելու «Չառլիի մորաքույրը» թատերական ներկայացումը:
2019 թ. փետրվարի 14-ին նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի պետ Վարդան Չոբանյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսսա Շահնազարյանի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզային բաժնի գլխավոր մասնագետ Վահանուշ Ղաբուզյանը և տնօրենի տեղակալ Անահիտ Եգորյանը:
Հանդիպման ընթացքում թատրոնի վարչակազմին ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության գործունեությունը, քննարկվել հետագա համագործակցության հետ կապված հարցեր, որի արդյունքում թատրոնի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լոռու մարզային բաժնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներին և բաժնին տրամադրել է «Չառլիի մորաքույրը» թատերական ներկայացման 20 հատ տոմս: