20/03/2019
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ս.թ. մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում:
Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն կընձեռի ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին: