ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-187) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ
1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների իրականացմանն ուղղված աշխատանքներին.
2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների իրականացմանն ուղղված աշխատանքներին.
3) մասնակցում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետչկապված պատիժների իրականացման աշխատանքներին.
4) մասնակցում է հաշտարարության իրականացմանն ուղված աշխատանքներին.
5) մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումների իրականացման աշխատանքներին.
6) մասնակցում է պրոբացիայի ծառայողի ռիսկերի և պահանջմունքների գնահատման աշխատանքներին.
7) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
8) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
9) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
10) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
1. Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
բարձրագույն կրթություն
պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),
2. Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
3. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<05>> ապրիլի 2019թ.
4. Աշխատավարձի չափը՝
111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար տասնհինգ) ՀՀ դրամ:
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23:
6. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
7 ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10։00-ից մինչև 12։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: