2019 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացել է հանդիպում Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի ուսանողների, ինստիտուցիոնալ սոցիալական աշխատանք առարկայի դասախոս, «Առավոտ» ԲՀԿ-ի սոցիալական աշխատող Անահիտ Պետրոսյանի, Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների և բաժնի պետի մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Պրոբացիայի ծառայության գործունեությանը և ստեղծման պատմությանը, անչափահաս պրոբացիայի շահառուների հետ տարվող վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում ուսանողները ստացել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, ինչպես նաև ծառայությունում հոգեբանի և սոցիալական աշխատողի կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություն:
Հանդիպման վերջում որոշ ուսանողներ ցանկություն են հայտնել, որպես կամավոր ներգրավվելու ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում: