Արարատի մարզային բաժնում հաշվառված շահառուներն ուղղորդվել են Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն և զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային բաժինը շահառուների վերասոցիալականացման և հասարակությանը վերաինտեգրմանն ուղղված աշխատանքների շրջանակներում բաժնում հաշվառված թվով 3 շահառուների ուղղորդել է Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն և զբաղվածության տարածքային կենտրոն՝ սոցիալական դեպքի վարման, սոցիալական կարիքների գնահատման, ինչպես նաև հարմար աշխատանքի տեղավորվելու և զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում ընդգրկվելու համար։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային բաժնի և Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և զբաղվածության տարածքային կենտրոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցությունը շարունակական, կառուցողական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: