2019 թվականի մայիսի 30-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները, Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի հետ համագործակցության շրջանակներում, բաժնում հաշվառված պրոբացիայի 5 շահառուների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ ճանաչողական այցելություն են կատարել «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ, որն ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը և մշակույթային կյանքին մասնակից դարձնելուն:
Պրոբացիայի շահառուները ծանոթացել են մեծ գրողի կյանքին և ստեղծագործական աշխատանքներին, մեծ հետաքրքրասիրությամբ լսել թանգարանի աշխատակցի կողմից Ստեփան Զորյանի մասին պատմող դեպքերը, շրջել են ցուցասրահներում և գրողի ձեռքով տնկված խնձորի այգում, գրառումներ կատարել տուն-թանգարանի այցելուների գրառումների մատյանում: