10/06/2019
2019 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցները և բաժնում հաշվառված թվով 9 շահառուներ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հանդիպում են ունեցել մարզում գործող 4 հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ պրոբացիայի շահառուներին աշխատանքի տեղավորման, զբաղվածության ապահովման, ինչպես նաև սոցիալական օգնություն տրամադրելու մասին:
«Աստղացոլք» հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել կարիքավոր շահառուներին տրամադրել հագուստ և կոշիկներ: Սևանի «Երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել կազմակերպել բոլոր շահառուների այցելությունը «Սևանի ազգային պարկի» թանգարան:  
Շահառուների սոցիալական վիճակը գնահատելու նպատակով ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցները մյուս երկու ՀԿ-ների հետ պայմանավորվել են կազմակերպել այցելություններ շահառուների բնակության վայրեր, իսկ «Բոհեմ» արվեստանոց-թեյարանի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել կազմակերպվելիք միջոցառումների և հանդիպումների համար հետագայում ևս ցանկացած ժամանակ տրամադրել իր թեյարանը: