04/07/2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնում հաշվառված շահառուների ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքում, վերահսկողության պլանի հիման վրա՝ կարիք է եղել մեկ շահառուի հոգեբանական աջակցություն ցուցաբերել: 
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի և Եղեգնաձորի բժշկական կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում 03.07.2019թ. նշված շահառուն ուղղորդվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն: