2019 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները, մարմնում հաշվառված 7 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին։
«Վարպետների քաղաք Գյումրի» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շրջանակում շահառուները մասնակցել են ռետրո մեքենաների ցուցադրությանը, ինչպես նաև Վարդանանց հրապարակում կայացած «Գյումրու օր-2019» տոնական համերգին: