06/09/2019
2019 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմինը հերթական անգամ մարմնում հաշվառված շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին հնարավորություն էր ընձեռել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դիտելու Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է 1:3 հաշվով:
Նշենք, որ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և հասարակությանը վերաինտեգրման նպատակով կայանալիք ֆուտբոլային հանդիպումների 20-ական տոմսեր պարբերաբար տրամադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` 19.03.2019թ. ՀՀ պրոբացիայի ծառայության հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում (http://probation.am/hy/news/20032019) :
Նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ևս ծառայության Երևան քաղաքային մարմնում հաշվառված շահառուները հնարավորություն կունենան հետևելու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպմանը: