2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 6 շահառուների այցելությունը «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան:
Թանգարանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման նպատակով, թանգարանի կենտրոնի ղեկավար Էմմա Քոչարյանը և տեղեկատվության գծով մասնագետ Թամարա Կիրակոսյանը շրջայցի ընթացքում շահառուներին ծանոթացրել են Սևանի ավազանին հատուկ էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհին, դրանց պատմությանը, ծագմանը և ցուցադրեցին անհետացման եզրին գտնվող եզակի նմուշներ:
Հետագայում ևս նախատեսվում է կազմակերպել նմանատիպ այցելություններ ոչ միայն շահառուների, այլև նրանց ընտանիքի անդամների համար: