1) պատասխանատու է Ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների կատարումը.
3) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալի հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին.
4) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ, որոշումներ, տալիս ցուցումներ.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարականները.
6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
7) իր իրավասության սահմաններում Նախարարության գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
8) նախարարին կամ Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ Ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
9) իր իրավասության սահմաններում քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում Ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
10) Ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.
11) ներկայացնում է Ծառայությունն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
12) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
13) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանած կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված գույքը.
14) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: