16/09/2019
2019 թվականի սեպտեմբերի 14-ին Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 7 շահառուները մասնակցեցին Վանաձոր քաղաքի ամենամյա 18-րդ «Մարզական փառատոն» միջոցառմանը:
Փառատոնին մասնակցել են գեղարվեստական համույթներ և անհատ կատարողներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են ցուցադրական ելույթներ յոթ մարզաձևերում և ժողովրդական խաղեր, որոնց անմիջական մասնակցություն ունեցան նաև պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի երեք աշխատակիցներ և երկու շահառուներ:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, և ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմինը Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից արժանացավ շնորհակալագրի ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: