2019 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 6 պրոբացիայի շահառուներ այցելեցին «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ:
Վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպված այցելության ընթացքում թանգարանի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին թանգարանի տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ: Պրոբացիայի շահառուները մտովի էքսկուրս կատարեցին դեպի Լոռու տարածաշրջանի պատմության ակունքները, սկսած բրոնզե դարից՝ մ.թ.ա. 35թ մինչև մեր օրերը: Ցուցադրված նմուշներից շահառուներին առավել հետաքրքրեցին հնագույն զենքերն ու զարդերը, Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործություններին նվիրված անկյունը: