Սյունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են ԵԿՄ Գորիսի բաժանմունքի շտաբի վերաբացմանը և ՀՀ Անկախության 28-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը
2019 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 17 շահառուներ իրենց ընտանիքների անդամների հետ միասին վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում մասնակցել են Երկրապահ կամավորների միության (ԵՄԿ) Գորիսի բաժանմունքի շտաբի վերաբացմանը, ինչպես նաև փառքի սրահի, հուշատախտակի և հուշաղբյուրի բացման արարողությանը:
Բացման արարողությունից հետո մասնակից են դարձել նաև Հայրենական Մեծ Պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում ՀՀ Անկախության 28-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:
ՀՀ Անկախության 28-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումները մեկնարկել են զինվորական քայլերդով, ապա մշակույթի տարբեր կենտրոնների պարային և երաժշտական համերգներով, մարտարվեստների ցուցադրմամբ և ավարտվել տոնական համերգով: