23/09/2019
2019  թվականի  սեպտեմբերի  21-ին  ՀՀ  պրոբացիայի  ծառայության  Շիրակի  տարածքային  մարմնի  աշխատակիցները  և  մարմնում հաշվառված  թվով  5  շահառուներ  իրենց  ընտանիքների անդամների հետ  միասին,  վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում, մասնակցել  են Անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որոնք այս տարի անց են կացվել Գյումրիում:
Տոնակատարությունների ընթացքում շահառուները շրջել են Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով, որտեղ ներկայացված էին ՀՀ մարզերի կոլորիտը, ծանոթացել են Շահումյան փողոցում ցուցադրված գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների  աշխատանքներին ու ստեղծագործություններին, դիտել են Շիրակ–Արարատ Արմենիա ֆուտբոլային հանդիպումը, Վարդանանց հրապարակում ներկա են գտնվել գալա-համերգին՝ հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև ականատես են եղել քաղաքում շքեղ տոնական հրավառությանը: