04/10/2019
2019 թվականի   հոկտեմբերի 4-ին Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 4 շահառուներ մասնակցել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին, որը կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից, «Աութսորս» ՍՊԸ աջակցությամբ: Վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումը, Վանաձորի զբաղվածության  տարածքային կենտրոնի և Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի հետ համագործակցության շրջանակներում, շահառուներին ևս մեկ անգամ աշխատանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց:
Անհատական տաղավարներում գործատուները ներկայացրեցին իրենց թափուր աշխատատեղերը, բացատրեցին պահանջվող աշխատանքների բնույթը և  առաջարկվող պայմանները: Տոնավաճառի ընթացքում որոշ գործատուների կողմից տեղի ունեցան պլանային քննարկումներ, զրույց-վերապատրաստում, վարպետաց դասեր: Արդյունքում պրոբացիայի շահառունեը գործատուների հետ ձեռք բերեցին փոխհամաձայնություն և պայմանավորվածություն առաջիկայում հանդիպելու համար,  հանձնեցին ինքնակենսագրական տվյալներ: