08/10/2019
2019 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Ամիրյանը և հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոն» ծրագրի տնօրեն Դավիթ Գևորգյանը,  նպատակ ունենալով խթանելու Հայաստանում պրոբացիայի ոլորտի բարեփոխումների իրականացումը՝ շահառուներին անհրաժեշտ  վերականգնողական ծառայություններ տրամադրելու և վերասոցիալականացմանը նպաստելու միջոցով, կնքեցին Համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է համատեղել կարողությունները և ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնողական արդարադատության զարգացման ոլորտներում, համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հասնել իրավախախտ անձանց բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնմանը և վերասոցիալականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները պրոբացիայի շահառուների աջակցման, ինչպես նաև պրոբացիայի ծառայողների վերապատրաստման շրջանակներում թե՛ Երևան քաղաքում, թե՛ մարզերում:  
Նշենք, որ Երևան քաղաքային մարմնի կողմից արդեն իսկ թվով 5 շահառուներ ուղղորդվել են կենտրոն, որի արդյունքում շահառուները ստացել են համապատասխան աջակցություն (հոգեբանական և սոցիալական խորհրդատվություն, սոցիալական դեպքի վարում, բժշկական խորհրդատվություն և բուժզննում):