31/10/2019
2019  թվականի  հոկտեմբերի 31-ին ՀՀ պրոբացիայի  ծառայության  Սյունիքի  մարզային  մարմնի  աշխատակիցները  Կապան  քաղաքում  մասնակցել են «Խոշտանգում վերապրած  անձանց վերականգնողական հայկական կենտրոնի»  կողմից   անցկացված  հավաք-խորհրդակցությանը,  որի  նպատակն  է  ցուցաբերել  համակողմանի  ֆիզիկական,  հոգեբանական  ու  սոցիալական  աջակցություն  խոշտանգում  ու  այլ  դաժան  և  անմարդկային  վերաբերմունք  վերապրած  անձանց  և  նրանց  ընտանիքներին:  Հավաք-խորհրդակցության  ժամանակ  քննարկվել  են  վերականգնողական  կենտրոնի  դերն  ու  նշանակությունը  խոշտանգման  կանխարգելման  գործում,  կենտրոնի  կողմից  մատուցվող  ծառայությունները,  համագործակցության  հնարավոր  եզրերը: