29/11/2019
2019 թվականի նոյեմբերի 29-ին պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 7 շահառուներ,  Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում,  ներկա գտնվեցին «Փախիր կնոջիցդ» թատերական ներկայացմանը: Կազմակերպված միջոցառումը ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը և ուներ մշակութային, ճանաչողական և հոգեբանական նշանակություն: Երկու ժամ տևողությամբ կատակերգությունը շահառուներին օգնեց կտրվել առօրյա հոգսերից և անմիջականորեն շփվել մշակույթի ներկայացուցիչների հետ: Որոշ շահառուներին հնարավորություն ընձեռնվեց ներկայացմանը մասնակցել ընտանիքի անդամների հետ: