1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Պրոբացիայի ծառայության սոցիալ-հոգեբանական ծրագրի շրջանակներում՝ Ծառայության Կոտայքի մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, հոգեբանական աջակցություն ցուցաբերում, հասարակության մեջ վերաինտեգրվելու և օրինապահ վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքներ, ինչպես նաև հաշվառված պրոբացիայի շահառուների հետ հոգեբանական, վարքաբանական, զբաղվածությանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացում: Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին առկա խնդիրների լուծման նպատակով աջակցության ցուցաբերում:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
վերասոցիալականացման գործընթաց՝ հաշվառված պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու միջոցով, ինչպես նաև հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակության մեջ վերաինտեգրվելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների իրականացում.
հոգեբանական անհատական աշխատանքների իրականացում՝ Ծառայության աշխատակցի կողմից ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա ուղղորդված պրոբացիայի շահառուի նկատմամբ,
առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական վերականգնման նպատակով միջոցառումների առաջարկների ներկայացում,
Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին առկա խնդիրների լուծման նպատակով աջակցության ցուցաբերում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
սոցոլոգիա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
տիրապետում է հայերեն լեզվին,
տիրապետում է անգլերեն լեզվին (ազատ),
տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
հաշվետվությունների մշակման ունակություն,
թիմային աշխատանքի ունակություն,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ <<09>> դեկտեմբերի 2019թ. 6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Զ.Անդրանիկի 5, հեռ. (0222) 21238:
Էլ. փոստ՝ expert14@moj.am: 7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
ինքնակենսագրական,
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: 10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին: 11. Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/:
Աղբյուրը՝ http://moj.am/announcements/view/article/538