05/12/2019
2019 թվականի դեկտեմբերի 5-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության ղեկավար կազմի և մարզային մարմինների պետերի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայությունում առկա խնդիրները, ինչպես նաև՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման աշխատանքների իրականացումը։ Խորհրդակցության ընթացքում ծառայության պետի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ծառայությունում արձանագրված թերությունները վերացնելու և շահառուների հետ տարվող աշխատանքներում անհատական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ։