29/01/2020
2020 թվականի հունվարի 27-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 5 պրոբացիայի շահառուներ ներկա գտնվեցին «Ուրախ Գյումրի» երաժշտաթատերական կազմակերպության և մարմնում հաշվառված պրոբացիայի նախկին շահառուի ԱՁ-ի կողմից կազմակերպված Հայոց Բանակի 28-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական երեկոյին, որը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքի «Լոռի» ժամանցի կենտրոնում: Մեկ ժամ տևողությամբ համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց ազգային ազատագրական, հայրենասիրական թեմաներով երաժշտական կատարումներ՝ համեմված Գյումրվա կատակներով: Դահլիճը հոտնկայս հարգեց հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինվորների հիշատակը: Ծրագիրն ամփոփեց ասմունքող Հերմինե Պետրոսյանը: Մանսուրյանական երաժշտության ներքո շահառուները ունկնդրեցին Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները՝ նվիրված հայրենիքին և ծնողական սիրուն:
        Միջոցառումն ուղղված էր Լոռու մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր մշակութային բնույթ: