2020 թվականի փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 անչափահաս շահառու այցելեցին Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցին եկեղեցական կիրակնօրյա Սուրբ պատարագին: Սույն միջոցառումը իրականացվեց վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների շրջանակում՝ կարևորելով հոգևոր արժեհամակարգի ձևավորումը և վերաինտեգրումը հասարակության մեջ: