2020 թվականի փետրվարի 28-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
2020 թվականի փետրվարի 28-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները վերասոցաիալականացման ծրագրերի շրջանակներում մարմնում հաշվառված թվով 8 պրոբացիայի շահառուների հետ այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր - Վահան քահանա Ազարյանի կողմից շահառուներին մանրամասն ներկայացվեց Մեծ Պահքի խորհուրդը և կարևորրությունը անձի քրիստոնեական դաստիարակության, անձի ինքնամաքրման և արժեհամակագի ձևավորման գործում և պատասխանեց շահառուներին հետաքրքրող հոգևոր թեմաների շուրջ հարցերին, որից հետո կատարվեց մոմավառություն: