12/03/2020
2020 թվականի մարտի 12-ին Պրոբացիայի ծառայության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ձևավորված համագործակցության շրջանակում Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 4 անչափահաս շահառու հանդիպում են ունեցել Եղեգնաձոր քաղաքի  Սուրբ Աստվածածին  եկեղեցու հոգևոր սպասավորի հետ և զրուցել են  քրիստոնեական արժեքների, մկրտության, մարդկային ճիշտ փոխհարաբերությունների, օրինակելի վարքի մասին: Սույն միջոցառումը իրականացվել է  վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների շրջանակում՝ կարևորելով հոգևոր արժեհամակարգի ձևավորումը և վերաինտեգրումը հասարակության մեջ: