22/04/2020
Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությունը «Արդարության ուղի» հասարակական կազմակերպության աջակցությամբ պրոբացիայի թվով 6 բազմազավակ շահառուների ընտանիքներին ապահովել է առաջին անհրաժեշտության սննդով: Առանձնացվել են այն բազմազավակ շահառուների ընտանիքները, որոնք ինքնամեկուսացման արդյունքում հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։
Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները սահմանված արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռահար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ: