06/05/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների կենտրոնը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, աջակցություն է ցուցաբերել Պրոբացիայի ծառայության խոցելի խմբերին պատկանող շահառուների ընտանիքներին՝ ի նպաստ համավարակի դժվարին պայմաններում կարիքի մեջ հայտնված հայորդիների։
Այս միջոցառման շրջանակում Պրոբացիայի ծառայության քաղաքային և մարզային մարմիններին տրամադրվել է թվով 100 պարենային սննդամթերքի փաթեթներ՝ սոցիալական ծանր կացության մեջ հայտնված շահառուներին աջակցելու նպատակով: