2020 թվականի հուլիսի 28-ին Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելեցին Գորիս համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Կարևորելով Հայ եկեղեցու պատմության և մշակութային արժեքների վերաբերյալ գիտելիքների բարձրացումը՝ 2020 թվականի հուլիսի 28-ին Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցների կողմից կազմակերպվել է մարմնում հաշվառված թվով 14 շահառուների այցելությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ ը: Շահառուները հանդիպել են տեղի հոգևորականների հետ, ովքեր հոգևոր արժեքների զարգացմանն ուղղված զրույց են վարել և սիրով պատասխանել են շահառուների հարցերին: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: