03/08/2020
2020 թվականի օգոստոսի 3-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել Պրոբացիայի ծառայության ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի բաժինների և տարածքային մարմինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Պրոբացիայի ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակում իրականացված գործունեության և հիմնական միջոցառումների վերաբերյալ  հաշվետվությունները:
Ծառայության բոլոր բաժինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների, բաժիններում առկա խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված համալիր գործողությունների մասին։
Ի թիվս այլ հարցերի ներկայացվել են նաև Ծառայության և միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, քննարկվել են Ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները:
Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները, ինչպես նաև մարզային մարմիններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ Պրոբացիայի ծառայության պետը Ծառայության ղեկավար կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ Ծառայության բնականոն գործունեությունն ու իրականացվող աշխատանքների որակն ու արդյունավետությունն ապահովելու համար:
Պրոբացիայի ծառայության 2020 թվականին 1-ին կիսամյակի հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 
https://probation.am/hy/vichakagrutyun-hashvetvutyun