07/08/2020
Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման շրջանակում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և Գլաձոր համայնքի ղեկավարության միջև ձեռք է բերվել համագործակցության համաձայնություն, որի նպատակն է ստեղծել պայմաններ պրոբացիայի շահառուների զբաղվածության ապահովման և սոցիալական վիճակի բարելավման ուղղված աշխատանքների իրականացման համար:
Համագործակցության արդյունքում Գլաձորի համայնքապետարանը 2020 թվականի օգոստոսի 7-ին պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշառված  3  շահառուների ներգրավել է համայնքում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ վճարովի հիմունքներով։