2020 թվականի սեպտեմբերի 9-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ծառայության տարածքային մարմինների և կենտրոնական բաժինների ղեկավար անձնակազմի հետ
2020 թվականի սեպտեմբերի 9-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Պրոբացիայի ծառայության ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի բաժինների և տարածքային մարմինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել են առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան քայլերը, Պրոբացիայի ծառայության շահառուների համար վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում կազմակերպված միջոցառումները, դատարաններ ներկայացված զեկույցների ուղղությամբ կատարված աշխատանքները և այլն:
Ի թիվս վերոնշյալ հարցերի, քննարկվեցին նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի, նոր գործիքակազմերի ներդրման, շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և հասարակություն վերաինտեգրման աշխատանքների ուղղությամբ նախատեսված որակական փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև համալիր բարեփոխումների շրջանակում Ծառայության գործառույթների իրականացումը:
Ծառայության պետը 5 մարզային մարմինների ղեկավարներին հայտնեց Ծառայության կենտրոնական մարմնի աշխատակիցների կողմից նախատեսվող ընթացիկ և արխիվային անձնական գործերի ուսումնասիրության մասին:
Հանդիպման վերջում տրվել են համապատասխան հանձնարարականներ: