23/09/2020
2020 թվականի սեպտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում Պրոբացիայի  ծառայության Երևանի քաղաքային մարմնի  պետի և աշխատակիցների ուղեկցությամբ կազմակերպվեց 24  շահառուի  այցելություն Երևանի Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ  մայր եկեղեցի: Շահառուները հանդիպեցին Երևանի Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ  մայր եկեղեցու հոգևոր սպասավոր՝ Տեր Առնակ քահանա Հարությունյանի հետ, ով իր խոսքում կարևորեց հոգևոր արժեքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը և սիրով  պատասխանեց  շահառուների  հարցերին: Միջոցառման ավարտին շահառուները մասնակցեցին միասնական աղոթքին, մոմավառությանը և շահառուներին հանձնվեցին աղոթագրքեր: