2020 թվականի սեպտեմբերի 24-ին վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցների կողմից կազմակերպվել է մարմնում հաշվառված թվով 5 շահառուների այց՝ Մեղրիի գեղարվեստի ազգային կենտրոն, որտեղ վերջիններս ծանոթացել են հայկական գորգագործության արվեստին, պատմությանը: Կենտրոնի տնօրենը շահառուներին ներկայացրել է նաև հայկական ավանդական զարդերի, նախշերի նշանակությունը և կարևորությունը մշակութային ժառանգության մեջ: