28/12/2020
Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման նպատակով ակտիվ համագործակցում է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ և 2020 թվականին կազմակերպվել է կրթական դասընթացներ՝ համակարգչային հմտություններ, բիզնես հմտություններ, անգլերեն լեզու, դեկորատիվ կիրառական արվեստ առարկաներով, որին մասնակցել են 33 շահառու: Դասընթացներին պատշաճ մասնակցության և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու կապակցությամբ պրոբացիայի շահառուները ստացան ավարտական հավաստագրեր և վկայականներ: