28/01/2021
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմինը կազմակերպել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված մարզական միջոցառման մասնակցություն: Այդ առումով Տավուշի մարզային մարմնում հաշվառված թվով 6 շահառու իրենց պատրաստակամությունն են հայտնել 2021 թվականի հունվարի 28-ին «Դիլիջանի մարզահամալիր» ՀՈԱԿ-ում մասնակցել Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված մանկապատանեկան բռնցքամարտի առաջնությանը: Պրոբացիայի շահառուները մեծ ոգևորություն ապրեցին երիտասարդ բռնցքամարտիկների առաջադիմությամբ և ցանկություն հայտնեցին նման միջոցառումներին հաճախակի մասնակցելու համար: