Կարևորելով անչափահաս շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքները՝ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցների կողմից այցելություն է իրականացվել Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են թվով երկու անչափահաս շահառուներ:
Այցի ընթացքում զրույցներ են իրականացվել ինչպես դպրոցի տնօրինության, այնպես էլ ուսուցչական կազմի հետ: Քննարկվել են անչափահաս շահառուների վարքի, առաջադիմության, միջանձնային փոխհարաբերությունների, նրանց հետ իրականացվող աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր: Նպատակ ունենալով կանխել անչափահասների շրջանում իրավախախտման դեպքերը` համաձայնություն է ձեռք բերվել տնօրինության հետ պարբերաբար այցելություններ կատարել դպրոց և բաց դաս անցկացնել երեխաների հետ` օրինապահ վարքագծի կարևորության և իրավախախտման հետևանքների մասին:
Առաջիկայում նախատեսվում է նմանօրինակ այցելություններ մարզի այլ կրթական հաստատություններ: