19/02/2021
Վերասոցիալականացման մշակութային ծրագրերի շրջանակներում 18.02.2021թ-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ 10 շահառու այցելել են <<Կապանի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ։ Թանգարանի գիտաշխատող-էքսկուրսավարը շահառուներին ծանոթացրել է Սյունիքի և Կապանի տարածաշրջանի պատմությանը, պատմամշակութային արժեքներին, եկեղեցիների, վանական համալիրների և բերդերի պատմությանը: Ներկայացվել է 1905-1906թթ․ հայ-թաթարական բախումների և Սյունիքի համար մղվող գոյամարտի պատմությանը, ինչպես  նաև  Սյունյաց աշխարհի անվանիների և մեծերի կյանքն ու կենսագրությանը: