18/02/2021
2021 թվականի փետրվարի 18-ին Պրոբացիայի ծառայությունում մեկնարկվեց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 01-ի N 22-Ա հրամանով հաստատված` «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» կրթական ծրագիրը:
2021 թվականի կրթական ծրագրում ներառված «Վարսավիրական հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ/խեցեգործություն, գծանկար, գծագրություն» և «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում»  դասընթացներին ներգրավված են թվով 16 Պրոբացիայի շահառու:
Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված հիշյալ կրթական ծրագիրն իրականացվելու է մինչև տարեվերջ: