19/02/2021
Կարևորելով սպորտի դերը շահառուների վերասոցիալականացման գործընթացում`  պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և Եղեգնաձորի մարզադպրոցի համագործակցության շրջանակներում 17.02.2021թ. կազմակերպվել է վոլեյբոլի ընկերական հանդիպում 8 շահառուի և մարզադպրոցի սաների միջև: Խաղն ընթացել է բարեկամական մթնոլորտում և չնայած այն հանգամանքին, որ շահառուների մեծ մասը անփորձ էին՝ ցուցադրել են լավ խաղ և ցանկություն են հայտնել հետագայում ևս մասնակցել  նմանատիպ միջոցառումների:
         Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմինը բարձր է գնահատում Եղեգնաձորի մարզադպրոցի հետ նախապես ստորագրված հուշագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը և այդ կապակցությամբ իր շնորհակալությունն է հայտնում տնօրինությանը: