19/02/2021

2021 թվականի փետրվարի 19-ին Պրոբացիայի ծառայության կետրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում-քննարկում Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության շրջանակներում համատեղ վերապատրաստումներ անցկացման համար մեթոդական ձեռնարկների մշակման վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետ Նանե Մելքոնյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը և Պրոբացիայի ծառայության  Երևանի քաղաքային մարմնի մի խումբ աշխատակիցներ:

Քննարկվեցին և վեր հանվեցին համատեղ համագործակցության ընթացքում առաջ եկած մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար հնչեցվեցին գործնական առաջարկներ:

Հանդիպման ավարտին որոշվեց անցկացնել համատեղ աշխատանքներ, որի արդյունքում կմշակվի  մեթոդական ձեռնարկ՝ Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման համար: